Համագործակցության հուշագիր կնքվեց ՇՊՀ-ի և Նիտրայի համալսարանի միջև

Այսօր Շիրակի պետական համալսարանի և Նիտրայի Կոնստանտին փիլիսոփայի անվան համալսարանի (Սլովակիա) միջև կնքվեց համաձայնագիր՝ ակադեմիական համագործակցության մասին:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Ե. Սերոբյանը և Նիտրայի համալսարանի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Զ. Գադուշովան հույս հայտնեցին, որ միջազգային գիտաժովովով սկիզբ դրված և համաձայնագրով ամրագրված համագործակցությունը արդյունավետ կլինի 2 համալսարանների ուսանողների և դասախոսների համար՝ ակադեմիական շարժունության ու գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացմամբ: