«Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորում

2019 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը ք. Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը կազմակերպում է «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը: Այս տարի ֆորումը համախմբելու է արհեստական բանականության և բնական գիտությունների ոլորտների գիտնականներին, առաջատար մասնագետներին և նորարարներին աշխարհի տարբեր գիտական և տեխնոլոգիական կենտրոններից:

Ֆորումի հիմնական ուղղություններն են՝

  • Հասարակություն և արհեստական բանականություն,
  • Գիտություն և արհեստական բանականություն:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ