ERASMUS + ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԼՈՒԺ ՆԱՊՈԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՅԱ ՄԱՐԵԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

      

ERASMUS + շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել  Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ ուսումնառող ուսանողները։

Շարժունությանը դիմելու համար անհրաժեշտ է Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  1. անձնագիր
  2. CV
  3. ուսումնառության վերաբերյալ եռակողմ պայմանագիր (տրվում է Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի կողմից)
  4. ակադեմիական գնահատականների թերթիկ
  5. ուսանող լինելու վերաբերյալ տեղեկանք
  6. անգլերեն լեզվի իմացության վերաբերյալ վկայական
  7. մոտիվացիոն նամակ

 

Շարժունությունն իրականացվում է 3-4 ամսով։ Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը: Ամենամսյա կրթաթոշակը կազմում է 750 Եվրո:

Ծրագրին կարող եք դիմել մինչև 2018թ. դեկտեմբերի 5-ը՝ փաստաթղթերը ներկայացնելով   Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն:

 

Մանրամասների համար կարող եք դիմել.

Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն

Էլ. հասցե. shsu.international@gmail.com

Հեռ. +312-69494, +374-93006346

Շիրակի պետական համալսարան

Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան