ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՊՀ-ն միավորում է մարդկանց, ովքեր զարգացնում են կրթությունը, գիտությունը, տնտեսությունը, մշակույթն ու սպորտը:

Դուք ունեք հնարավորություն բարձրացնելու ակտուալ հարցեր, մասնակցելու հետաքրքրաշարժ թեմաների քննարկումներին, առաջարկելու տարաբնույթ խնդիրների լուծման ուղիներ և, իհարկե, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ:
Կենտրոնը կազմակերպում է տարբեր ձևաչափի միջոցառումեր. բաց դասախոսություններ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և գործունեության այլ տեսակներ:
Միևնույն տարածքն ու ժամանակը, սոցիալական իրականությունը  մեզ հետ կիսելու համար կապ հաստատեք Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն Թերեզա Խաչատրյանի հետ:

28.11.2018

13:45        Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ընթերցասրահ

«Discovery: 100 Величайших Открытий: Биология / 7 серия» տեսանյութի քննարկում

Կենսաբանության ոլորտում կատարված բացահայտումները ավելի հասկանալի դարձրեցին օրգանիզմների կենսագործունեության գործընթացները`սկսած բջջայինից մինչև բարդ օրգան-համակարգեր:

12.11.2018

11:00        Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ընթերցասրահ

Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» գրքի և Միլոշ Ֆորմանի  համանուն ֆիլմի ներկայացում-քննարկում

Կ. Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը հակաուտոպիա է, որը դարձել է հակադրվող մշակույթի այցեքարտ. երիտասարդական ապստամբություն ընդդեմ սպառող հասարակության բարոյականության ու ճաշակի: Գործողությունն ընթանում է հոգեբուժարանում:

26.04.2018

13:00        Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, Բ2-6 սենյակ

Հայոց Մեծ եղեռնը և գեղարվեստական գրականությունը

Երբվանի՞ց է մեզանում նշվել Մեծ եղեռնի սգատոնը՝ ի տարբերություն Սփյուռքի: Գեղարվեստական գրականությունը մեզանում և արտերկրում ե՞րբ և ինչպե՞ս է արձագանքել Մեծ եղեռնին (Սփյուռքում, Խորհրդային երկրում և արտերկրում):

13.04.2018

14:30         ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Կարինա Արուչյանի (Մուսայելյանի) «Հրամանատար Սոնյան կամ Բնակության Երկրի որոնումների ճանապարհին» գրքի ներկայացում

Վեպը «փիլիսոփայական կոկտեյլ» է: Կոկտեյլ, որն ըմպելիս, քեզ ուղեկցում են բազում հարցեր: Հարցեր, որոնց պատասխաններն իրենց հերթին ծնում են նոր հարցեր. «Ո՞րն է կյանքի իմաստը», «Ինչպե՞ս հաղթել թշնամուն, այդ թվում՝ ներքին», «Ինչպե՞ս լինել երջանիկ» և այսպես շարունակ:

03.01.2018

12:00         ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքի ներկայացում-քննարկում

«Ճանճերի տերը» այլաբանական վեպ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հետաքրքրող կամ անհանգստացնող հարցերի պատասխանները: Վեպն օգնում է ավելի լավ ճանաչել, զանազանել մարդուն ի ծնե տրված աստվածային և կենդանական բնույթները, որոնք մարդկային հոգու մեջ ապրում են կողք կողքի:

14.12.2017

14:00         ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի ներկայացում-քննարկում

Կյանքը ընտրություն է: Եվ մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր դրախտն ու իր դժոխքը: Բայց կարո՞ղ է լինել այնպես, որ ընտրես դրախտը, որը փաթեթավորված դժոխքն է, կամ էլ` հակառակը: Առաջ է գալիս հարց, իսկ ինչպե՞ս պահպանել սեփական դեմքը` նույն ինքը խիղճը, իսկ մի՞գուցե վաճառել այն: Ի վերջո, փաստացիորեն խղճի շուկայական գինը գոհացնում է շատերին, քանզի նրանք գաղափար անգամ չունեն վերջինիս արժեքի մասին:

30.11.2017

12:30         ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Գ. Մարկեսի «Մենության հարյուր տարի» մոգական վեպի ներկայացում-քննարկում

Վեպ հեքիաթ, վեպ-մետաֆոր, վեպ-այլաբանություն, վեպ-սագա, որը հաճախ է հայտնվում ընթերցողի աչքերի առջև, զգում ձեռքերի տաք հպումն ու մարդկային տաք շնչառությունը: Մարկեսը մեզ նվիրել է փոքրիկ, իրական կամ անիրական քաղաքի՝ Մակոնդոյի պատմությունը: Քաղաքը, որում ապրում են ինքնատիպ մարդիկ, ովքեր, լինելով բարեկամներ, միևնույն է, գտնվում են հոգևոր սառնության և միայնության մեջ:

19.10.2017

12:30         ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Ա. Քամյուի «Անկում» վիպակի ներկայացում-քննարկում

Սա մի փիլիսոփայական պատմություն է, որի մտքերի լաբիրինթոսում խճճվելը չափազանց հեշտ է: Այնուամենայնիվ, հիմնական թեման հասկանալի է, իսկ թե ո՞րն է, կպարզենք ներկայացման ժամանակ:

19.09.2017

14:15         ՇՊՀ, Բ2-6

Ա. Բեկի «Նոր նշանակում» գրքի ներկայացում-քննարկում

Հանդիպումը նվիրված է Ա. Բեկի «Նոր նշանակում» գրքի վերլուծմանը