Անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցման դասընթացների հայտարարություն

Հարգելի ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ «Դեպի Հայք» կազմակերպության ամերիկահայ կամավոր Գրետան սույն թվականի սեպտեմբերի 17-ից մեր բուհում անցկացնելու է անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցման դասընթացներ, որոնց կարող են մասնակցել ՇՊՀ ուսանողները:

Դասընթացներն անցկացվելու են երկուշաբթի օրը: Ժամերը կհամապատասխանեցվեն ուսանողների հետ:

Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել արտաքին կապերի պատասխանատու Ասյա Հարությունյանի մոտ (հեռ. 093006346):

 

Հարգանքով՝

Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն