«Աղանդների հոգեբանական ազդեցության լծակները». քննարկում ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում «Սոցիալական հոգեբանություն» առարկայի շրջանակներում և ուսանողների միջազգային օրվան ընդառաջ քննարկում էր կազմակերպել ՇՊՀ դասախոս, հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ Արմինե Թադևոսյանը: «Հոգեբանություն», «Սոցիալական հոգեբանություն» մասնագիտությունների ուսանողների հետ «Աղանդների հոգեբանական ազդեցության լծակները» թեմայով զրուցեց ՀԱԵ Շիրակի թեմից Տեր Նշան քահանան: