Քննարկում 7

2019թ.-ի մարտի 21-ին անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը բուհ-ի առավել ակտիվ ուսանողների հետ:

ՈՒԳԸ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի խորհրդի կողմից առաջարկվել է ծրագիր`«Սովորում ենք սովորեցնելով» կամ «Ուսանողը դպրոցում» /համագործակցելով Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հետ/

Ծրագրի նպատակը՝

1. Ուսանողների համար ստեղծել միջավայր ինքնակրթվելու, ինքնակատարելագործվելու, ինքնադրսևորվելու թե՛ մասնագիտական և թե՛ մեթոդական ոլորտներում,

2. Ուսանողների համար, որպես ապագա մանկավարժներ, ստեղծել հնարավորություն բուհում ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները կիրառել գործնականում,

3. Զարգացնել կամավորական ինստիտուտը ուսանողների համար՝ բուհ-ին ներգրավելով կորպորացիվ հեղինակության բարձրացման աշխատանքներին:

4. Հնարավորություն տալ համապատասխան մասնագիտությամբ ուսանողներին այդ գործընթացում իրականացնելու հետազոտություն: