Քննարկում 4

Ս/թ սեպտեմբերի 11-ին անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը ուսանողների հետ: Կենտրոնի տնօրեն՝ Ա. Սարգսյանի կողմից առաջարկվեց քննարկել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ ուսանողների վարկանիշավորման և խրախուսման կարգը: Ուսանողներն առաջ քաշեցին իրենց հուզող, անհասկանալի հարցերը՝ կապված ցուցիչների գործակիցների հետ: Այս առումով ստացան սպառիչ պատասխան: Տեղում հնչեցին մի քանի կարևոր առաջարկություններ, որոնք ի նկատի են առնվելու: Որոշում կայացվեց առցանց տարբերակով ուսանողներին ուղարկել կանոնակարգը՝ առավել մանրամասն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով: