Քննարկում 3

Ս/թ. մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում բուհի ուսանողների հետ: Օրախնդիրը ՇՊՀ-ի ուսանողների կարիքների բացահայտման, օժանդակության և ուղղորդման կարգն էր: Այն ներկայացրեց Որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը: Արտահայտվեցին տարբեր ֆակուլտետների ուսանողները՝ տալով իրենց կողմից տրամաբանական հիմնավորումներ: Ուսանողների կարծիքով փաստաթղթում ներկայացված բազմաբնույթ մեխանիզմները հնարավորություն են տալիս կարգավորելու ուսանողների կարիքների բացահայտման և նրանց՝ վարչական անձնակազմին դիմելու գործընթացները: Բոլորը հավանության արժանացրին փաստաթուղթը՝ Գիտխորհրդի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: