DEPARTMENT OF SOCIAL SCIENCES AND LAW STUDIES

Նորաստեղծ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը ձևավորվել է երկու ֆակուլտետների՝ մանկավարժության և պատմաբանասիրական ֆակուլտետների առանձին ամբիոնների   վերամիավորման  արդյունքում՝ իր կազմում  համալրելով  նաև փիլիսոփայության և հասարակագիտության ամբիոնից միայն փիլիսոփայությունը:

Պատմաբանասիրական ֆակուլտետից առանձնացվել է նախկին պատմության (ներկայիս պատմության և փիլիսոփայության) ամբիոնը, իսկ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնն ավելի երիտասարդ է:

Մանկավարժության ֆակուլտետից առանձնացվել է հոգեբանության ամբիոնը (նորաստեղծ հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը կազմված է 2 ամբիոնների միավորումից՝ հոգեբանության ու  մանկավարժության, և սոցիալական աշխատանքի): 2017-ից ֆակուլտետում իրականացվում են պատմության, իրավագիտության, հասարակագիտության, հոգեբանության սոցիալական աշխատանքի, ինչպես նաև առաջին անգամ իրականացվող քաղաքագիտության և սոցիոլոգիայի մասնագիտական ծրագրեր:

Ֆակուլտետում պահպանվում ու զարգացում են ապրում անցյալի լավագույն ավանդույթները՝ դասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության, ուսանողների հետ տարվող անհատական աշխատանքի արդյունավետության, ուսման որակական ցուցանիշների ապահովման, ուսանողական առօրյայի լավագույն կազմակերպման նպատակով: Ֆակուլտետում դասավանդում են դոկտորներ, դոցենտներ, գիտությունների թեկնածուներ:

Ֆակուլտետն ապրում է ուսանողական բուռն ու աշխույժ կյանքով:

Հովհաննիսյան Օֆելյա
Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան
Ինքնակենսագրություն
Էլեկտրոնային հասցե. ofelya_hovhannisyan@shsu.am
Հեռախոսահամար. 094-68-05-12