ՇՊՀ-ի դասախոսական հանրույթն ու ռազմական ամբիոնի ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին Շիրակի պետական համալսարանի դասախոսական հանրույթն ու ռազմական ամբիոնի ուսանողները Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին երկրաշարժի զոհերի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: