Հանրապետական մրցույթներ

«Նորարարության մրցույթ 2023»

ԱՐՓԱ հիմնարկը հայտարարում է ամենամյա «Նորարարության մրցույթ 2023» մինչև 35 տարեկան գիտնականների և ասպիրանտների համար` առաջարկելով հետևյալ պայմանները.

  • առաջին մրցանակ՝ $5000,
  • երկրորդ մրցանակ՝ $1000։

Այս տարի մրցույթը կկայանա երկու փուլով՝

  • առաջին փուլիհամար անհրաժեշտ է ուղարկել մեկ էջ նորարարության ամփոփումները PDF տարբերակով մինչև 2023 թ.-ի մայիսի 30-ը ներառյալ: Կարելի է նաև հավելյալ նկար/graphs ուղարկել:
  • երկրորդ փուլ՝առաջին փուլի ներկայացված ամփոփումների հաղթողները, հետևելով մասնագետների տված բարելավման առաջարկություններին, կվերբեռնեն իրենց լրիվ և ամբողջական հայտերը` ըստ ԱՐՓԱ-ի կայքէջի պայմանների մինչև 2023 թ.-ի օգոստոսի 31-ը ներառյալ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՐՓԱ Հիմնարկի պաշտոնական կայքէջում՝ http://www.arpainstitute.org։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/,  shsu.science@gmail.com ):

ARPAInventionFlier-2023


«Միասնական ծառայությունները հանրային ոլորտում. հնարավորությունները Հայաստանի համար». հետազոտական մրցույթ

«Քաղաքականության մշակման և հետազոտական հիմնադրամի» կողմից կազմակերպվում է  «Միասնական ծառայությունները հանրային ոլորտում. հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով հետազոտական մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել՝

  • Հայաստանում գիտական գործունեություն իրականացնող հետազոտողներ,
  • հետազոտողներ, ովքեր լրիվ դրույքով աշխատում են ՀՀ որևէ համալսարանում,
  • մրցույթին կարող են դիմել անհատներ կամ խմբեր,
  • նախապատվություն կտրվի այն թիմին, որի կազմում կան գիտնականներ:

Ընտրությունը կատարվում է մրցակցային գործընթացի հիման վրա, որի ժամանակ դիմորդներին դասում են՝ ըստ իրենց  ներկայացրած հետազոտության արժեքի, գնի, ինչպես նաև մասնագիտական փորձի։ Նշենք, որ ծրագրի ժամկետի ավարտը 2020թ-ի նոյեմբերի 15-ն է, իսկ ֆինանսավորումը կառավարվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխանը հայտը և ուղարկել մինչև 2020թ-ի ապրիլի 25-ը հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ pdrf@aua.am։

Հարցերի դեպքում դիմել մեզ, իսկ հայտ ներկայացնելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել (sci@shsu.amshsu.science@gmail.com):

Մանրամասներ


«ՄԱՍ ՌԵՍՏԼԻՆԳ» սպորտաձևի մրցաշար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կազմակերպում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական «ՄԱՍ ՌԵՍՏԼԻՆԳ» սպորտաձևի մրցաշար: Առաջնությանը թույլատրվում է մասնակցել միայն այն մարզիկներին, ովքեր հանդիսանում են ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ի ուսանող:

Մրցաշարը կանցկացվի ս/թ մարտի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարության վարժահրապարակում և սպորտ դահլիճում (հասցեն` Ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս): Մարզիկների կշռումը տեղի կունենա նույն օրը:

Մանրամասներ


Նորարարության ամենամյա մրցույթ երիտասարդ գիտնականների համար

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար:
Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար, 3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:
Կազմակերպությունը պատրաստ է նաև 1500 ԱՄՆ դոլար տրամադրել նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու լավագույն բիզնես-ծրագրի համար:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 30-ը:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:


Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մրցույթ

Գիտության պետական կոմիտեն հայտարարում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մրցույթ:  ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով մինչև 2020 թվականի հունվարի 31-ը  գիտության պետական կոմիտե  անհրաժեշտ է ներկայացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի հայտեր (նաև խտասկավառակով): Հայտերի ձևերը տեղադրված են կոմիտեի ինտերնետային կայքում (www.scs.am, «Գիտական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժին):

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:


«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում դրամաշնորհային ծրագրի մրցույթ ուսանողների համար

ՄՍՀՀ ծրագիրը 2020 թ.-ի գարնանային կիսամյակի համար ուսանողներին տրամադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ իրենց հետազոտական ավարտական թեզերը գրելու համար:
Դիմումների վերջնաժամկետ. 20 հունվարի, 2020թ.
Թեմաներ՝

  • Ակցիզային հարկի կիրառելիության և դրույքաչափերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացումը Հայաստանում,
  • Տնտեսական եկամտաբերության ներքին դրույքի գնահատումը կրթության ոլորտում,
  • Կանանց տնտեսական ակտիվացման խնդիրները Հայաստանում:
    Պահանջներն ուսանողների համար՝
  • Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող,
  • Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
  • Ուսանողը պետք է ներկայացնի աջակցող նամակ իր համալսարանի ղեկավարության կողմից
  • Ուսանողը պետք է ներկայացնի երաշխավորագիր իր գիտական ղեկավարի կողմից, ով օգնելու է թեզը գրելու գործընթացում:
    Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։
    Վերջնաժամկետը 2020 թ. -ի մայիսի 1-ն է:
    Ինչպես դիմել՝
    –  Բեռնեք դիմումի ձևը,
    – Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,
    – Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
    – Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավարը/ ուսանողական թիմի առաջատար հետազոտողը) տվյալ հետազոտության ժամկետի շրջանակներում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:


«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մանրամասներ


Նորարարության մրցույթ երիտասարդ գիտնականների համար

ԱՐՓԱ հիմնարկը հայտարարում է նորարարության մրցույթ ՀՀ մինչև 35  տարեկան գիտնականների և ասպիրանտների համար: Լավագույն կհամարվի այն հայտը, որը կգերազանցի նմանօրինակ աշխատանքներին և կներառի փորձարարական արդյունքներ, տվյալներ, պատկերներ և հաշվարկներ:

Առաջին մրցանակը՝ 2000 դոլար, 2-րդ մրցանակը՝ 1000 դոլար, 3-րդ մրցանակ` 600 դոլար, 4-րդ `400 դոլար:

Դիմումները ընդունվում են  մինչև մայիսի 30-ը: Մրցանակները հանձնվելու են  Երևանում 2019թ-ի աշնանը:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. ապրիլի 7-ն է:  Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեք հետևյալ հղումով՝ www.msrf.aua.am.

Մրցույթին մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մանրամասներ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020-2022 ԹԹ. ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՊԿՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով մինչև 2019 թվականի ապրիլի 5-ն անհրաժեշտ է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե ներկայացնել 2020-2022թթ. գիտական և գիտատեխնիկական գործունեության միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև 2020թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման բազային ծրագրերի հայտերը (նաև խտասկավառակով): Հայտերի ձևերը տեղադրված են կոմիտեի կայքում (www.scs.am, «Գիտական և գիտատեխնիկական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժին):

Մասնկացության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ARPA ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 35 ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ARPA հիմնարկը հայտարարում է նորարարության մրցույթ մինչև 35 տարեկան գիտնակաների և ասպիրանտների համար: Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 30-ը: Լավագույն կհամարվի այն հայտը, որը կգերազանցի նմանօրինակ աշխատանքներին և կներառի փորձարարական արդյունքներ, տվյալներ, պատկերներ և հաշվարկներ: 1-ին տեղը զբաղեցրած մասնակցին կտրամադրվի 2000$, 2-րդ տեղը զբաղեցրածին՝ 1000$, 3-րդ տեղը զբաղեցրածին՝ 600$, 4-րդ տեղը զբաղեցրածին՝ 400$:

Մրցույթին մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մանրամասների համար՝ Հայտարարություն