Կրթաթոշակային ծրագիր ՉԺՀ կառավարության կողմից
Հարգելի՛ գործընկերներ,
ՉԺՀ կառավարությունը իրականացնում է «Գերազանցություն» կրթաթոշակային ծրագիրը, որը ՉԺՀ-ում անգլերեն լեզվով ուսման հնարավորություն է տալիս օտարերկրյա լավագույն մասնագետներին: Ծրագրի տևողությունը մեկ կամ երկու տարի է:
Թեկնածուները պետք է՝
- Ծնված լինեն 1974 թ. սեպտեմբերի 1-ից հետո,
- Ունենան բակալավրի կամ ավելի բարձր կրթության աստիճան և 3 տարի և ավել աշխատանքային փորձ,
- Լինեն միջին դասի պետական պաշտոնյաներ կամ տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներ կամ համալսարանների և հետազոտական հաստատությունների մասնագետներ,
- Լավ տիրապետեն անգլերեն լեզվին
- Չպետք է ներգրավված լինեն ՉԺՀ այլ ծրագրերի մեջ:
Չինական կողմը հոգում է ուսման, կեցության և ճանապարհածախսի հետ կապված բոլոր ծախսերը: Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ խնդրում ենք մինչև մարտի 19-ը ՀՀ ԿԳՆ-ին տրամադրել համապատասխան թեկնածուների տվյալները՝ չինական կողմին փոխանցելու համար:
Անհրաժեշտ դիմումի լրացման ձևը կարող եք ստանալ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնից: