Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն

  1. Ռուսաց լեզու և գրականություն
  2. Թարգմանչական գործ՝ ռուսերեն-անգլերեն

Ամբիոնի պատմություն

ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ նոր տեղեկությունը լրամշակվում է և շուտով կտեղադրվի։

 


ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխությունների ընթացքում, 2017 թվականին, «Ռուսաց լեզու» և «Արտասահմանյան գրականություն» ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվեց «Ռուսաց լեզու և գրականություն» ամբիոնը:

Ամբիոնն ունի գիտական և դասավանդման գործունեության հարուստ պատմություն:

1940-1971թթ. գործել է որպես «Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների» ընդհանուր ամբիոն, որը հաջորդաբար ղեկավարել են Մեխակ Հարությունյանը, Ելենա Գրիգորիադին, Արսեն Արուստամյանը, Անահիտ Ամիրյանը, Բելլա Եսաջանյանը, Բորիս Բարտենևը, Նիկոլայ Անաստասովը:

1970 թվականից, որպես ինքնուրույն միավորներ, ձևավորվեցին «Ռուսաց լեզու» և «Արտասահմանյան գրականություն» ամբիոնները, որոնք ղեկավարել են դոցենտներ Էմմա Հովհաննիսյանը, Յուրի Սաֆյանը, պրոֆեսոր Գայանե Ամբարդարյանը, դոցենտներ Մարիա Լևինցովան, Յուրի Սոխրյակովը, Տատյանա Շչեպակովան, Սեդա Ղասաբյանը, Թամարա Մելիքյանը, Էվելինա Մաթևոսյանը:

2017 թվականից «Ռուսաց լեզու և գրականություն» ամբիոնի վարիչն է դոցենտ Էվելինա Մաթևոսյանը:

Ներկայումս ամբիոնը հաջողությամբ շարունակում է լավագույն ավանդույթները: Ամբիոնի գիտական հետաքրքրությունների շրջանակում են լեզվաբանության, գրականագիտության, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկաների, դասագրքերի ստեղծման արդի խնդիրները:

Ամբիոնի գրեթե բոլոր անդամներն ունեն գիտական կոչումներ և աստիճաններ, բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և դասագրքերի, ինչպես նաև մեթոդական ձեռնարկների հեղինակներ են: Ամբիոնի անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրապետական և միջազգային գիտաժողովներին՝ դիտարկելով գիտության տարբեր ոլորտների և կրթական համակարգի խնդիրները:

Ամբիոնը համագործակցում է բազմաթիվ բուհերի ամբիոնների, գիտական կենտրոնների և դպրոցների հետ: Ներկայումս ամբիոնն իրականացնում է բակալավրի երկու և մագիստրատուրայի մասնագիտական կրթական ծրագրեր՝ առկա և հեռակա ուսուցմամբ:

 

Ամբիոնի վարիչ

Մաթևոսյան Էվելինա Ազատի
բան. գիտ. թեկ., դոցենտ

 

Դասախոսներ

Գարեգինյան Աիդա Ռազմիկի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Սաֆյան Վանուհի Յուրիի
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

 

 

Մկրտչյան Օֆիկ Լեռնիկի
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

 

 

 Լարիսա Արամայիսի Մադենյան
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հովհաննիսյան Անժելա Գուրգենի
բան. գիտ. թեկ., դոցենտ