Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոն

Ամբիոնի պատմություն

Ըստ Հոգաբարձուների Խորհրդի 23.06.2022թ.-ի N 9.1 որոշման՝ լուծարվել է Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը  և հաստատվել է Հոգեբանության և սոցիալոգիայի ամբիոնը։ ՇՊՀ ամբիոնի օրինակելի կանոնադրությամբ սահմանվում է, որ ամբիոնը համալսարանի հիմնական ուսումնագիտական, մեթոդաբանական կառուցվածքային ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, իրականացնում է ուսումնական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներ, պատրաստում է մասնագետներ և գիտամանկավարժական կադրեր, նպաստում նրանց որակավորման բարձրացմանը և վերաորակավորման գործընթացներին։

Ըստ այդմ՝ Հոգեբանության ու սոցիոլոգիայի ամբիոնը սահմանել է իր առաջնահերթությունները՝

  • հաղորդել համակարգված և ընդհանրացված տեսագործնական գիտելիքներ համապատասխան բնագավառների արդի միտումներին համարժեք,
  • զարգացնել աշխատաշուկայի անընդմեջ փոփոխվող պահանջներին համապատասխան նոր գիտելիքներ ձեռքբերելու կարողություններ, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու և կրթությունը շարունակելու  համար:
  • թրեյնինգների և պրակտիկայի միջոցով նպաստել հոգեբանություն մասնագիտացմամբ ուսանողների և հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մասնագիտական կրթության որակի բարելավմանը,
  • ՇՊՀ ուսանողներին, աշխատակիցներին և հանրապետության բնակչությանը մատուցել խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ,
  • իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ կիրառական հոգեբանության տարբեր ոլորտներում,
  • ստեղծել կրթական բարենպաստ միջավայր ուսանողների համար,
  • լուծել բուհի տարբեր ստորաբաժանումների հոգեբանական ինտեգրման խնդիրը,
  • բուհը դիտել որպես մեկ ամբողջական միավոր, հոգեբանական առումով լուծել մեկ ընդհանուր խնդիր` նպաստելով ուսանողների անձնային և մասնագիտական կոմպետենցիաների ձևավորմանը,
  • տալ որոշակի կոմպետենցիաներ ունեցող շրջանավարտներ, լուծել աշխատաշուկայում նրանց մրցունակության խնդիրը,
  • կապեր հաստատել տարածաշրջաների գործատուների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ,
  • միավորել հոգեբանություն, սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք մասնագիտությունները՝ ապահովելով դրանց փոխազդեցության արդյունավետ միջգիտակարգային զարգացումը,
  • պրոֆեսորադասխոսական անձնակազմը համալրել ոլորտի առաջատար գործնական ուղղվածությամբ մասնագետներով՝ այդ թվում նաև հանրապետության առաջատար բուհերից հրավիրված մասնագետներով,
  • համալրել մասնագիտական գրականության ֆոնդ, մասնագիտություններին համապատասխան ժամանակակից գիտագործնական գրականությամբ։

Ներկայումս ամբիոնը թողարկում է բակալավրի 3 և մագիստրատուրայի 2 մասնագիտական կրթական ծրագիր՝ Հոգեբանություն /առկա, հեռակա/, Սոցիոլոգիա /առկա, հեռակա/ Սոցիալական  աշխատանք /առկա, հեռակա/, Հոգեբանություն, Սոցիալական  աշխատանք/մագիստրատուրա/: Կրթական ծրագրերն իրականացվում է  ամբիոնի 26 դասախոսի կողմից: Պրոֆեսորադասխոսական անձնակազմը համալրված է ոլորտի առաջատար մասնագետներով, որոշ դասընթացներ  իրականացնում են հանրապետության հայտնի բուհերից հրավիրյալ մասնագետները։

Հոգեբանության և սոցիոլոգիայի  ամբիոնի  ուսումնասիրությունների ոլորտն ու աշխարհագրությունը շատ ընդգրկուն են (հոգեախտորոշում, հոգեթերապիա, ծնողավարություն, ընտանիքի հոգեկան հասունության ապահովում և այլն), ամբիոնն իր աշխատակազմի ուժերի սահմանում անում է առավելագույնն ազգաբնակչության հոգեշտկման ու հոգենորոգման գործում՝ այս կերպ իրականացնելով  հոգեբանական շտապօգնության ծառայության գործառույթ և´ համալսարանի ներքին շահառուների, և´  առհասարակ տարածաշրջանի ազգաբնակչության  ստրեսների ու վախերի, տագնապի ու խուճապի  հոգեբանական հետևանքների հաղթահարմանը նպաստելու տեսանկյունից:

Ամբիոնը ունի հարուստ գրադարանային ֆոնդ, ինչն ապահովում է ուսանողների համար անհրաժեշտ գրականության հասանելիությունը, գրադարանային ֆոնդը պարբերաբար  համալրվում է՝ ուսումնական գործընթացներին համապատասխան:

Ամբիոնը  կայուն կապեր է հաստատել տարածաշրջանի գործատուների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ այս կերպ օժանդակելով հեռանկարային ուսանողների աշխատանքի  տեղավորման գործընթացին:

Ամբիոնի վարիչի ԺՊ

Սահակյան Կարինե Արամի
հոգեբանական գիտ. թեկ., դոցենտ

Դասախոսներ

Կնյազյան Հայկուհի Մաենլեստի
Հոգեբանական գ.թ., դոցենտ

Բեյբության Մարինե Գուրգենի
Հոգեբանական գ.թ., ասիստենետ

Պապոյան Աննա Կարլենի
Դասախոս

 

Հովակիմյան Քնարիկ Սերյոժայի
Դասախոս

Թադևոսյան Արմինե Երվանդի
Հոգեբանական գ.թ., դոցենտ

Պապիկյան Վարդան Մամիկոնի
Դասախոս

Զարգարյան Էլվիրա Վազգենի
Դասախոս

Եղիազարյան Սաթենիկ Էմինի
Դասախոս

Ֆարզադյան Հերմինե Բագրատի
Մանկավարժական գ.թ., ասիստենտ

Տոնոյան Աշխեն Վլադիմիրի
Դասախոս

Ամալյա Խադունովա Վլադիմիրի
Դասախոս