CHAIR OF PEDAGOGY

Ամբիոնի պատմություն

Շիրակի մայր բուհի հիմնադրման առաջին տասնամյակից հետո մինչ օրս մանկավարժության ամբիոնը իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել՝ իր նշանակալից ներդրումն ունենալով Շիրակի տարածքի և Ջավախքի մանկավարժական կադրերի պատրաստման գործում: Բուհի շրջանավարտները, շնորհիվ մանկավարժական գիտելիքների, կարողությունների և հմտությունների, որոնք ձեռք են բերել ամբիոնի հմուտ մանկավարժների շնորհիվ, իրենց դրսևորել են որպես արհեստավարժ մասնագետ-մանկավարժներ՝ համալրելով հանրապետության վաստակավոր ու վաստակաշատ ուսուցիչների շարքերը:

Ամբիոնը հիմնադրվել է 1947թ.: Ամբիոնի առաջին վարիչն էր Գ. Մանվելյանը: Հետագայում ամբիոնը ղեկավարել են Ս. Խաչատրյանը, Դավիթ Երամյանը, Լենա Հովսեփյանը, Վարդգես Մուրադյանը, Նատալյա Գինոսյանը, Գևորգ Քոչարյանը, Արտաշես Մկոյանը, Վահրամ Մխիթարյանը, Ռուզաննա Մարդոյանը: 2012 թվականից ամբիոնի վարիչն է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Ղուկասյանը: Ամբիոնի կազմում են 2 մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսորներ, 4 մանկ. գիտ. թեկնածու, դոցենտներ, 4 մանկ. գիտ. թեկնածուներ, 1 բանասիր. գիտ. թեկնածու, 2 դասախոսներ: Ամբիոնը հազարավոր թելերով է կապված դպրոցի հետ, արագ ու արդյունավետ է արձագանքում նրա կյանքում կատարվող փոփոխություններին, ապրում հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին համահունչ: Դրա լավագույն վկայությունն են մանկավարժական պրակտիկայի, դպրոց-բուհ համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված այն երաշխավորությունները, որ մշակվել են ամբիոնում, այն նպատակամղված աշխատանքը սկսնակ ուսուցիչների հետ, որ ամբիոնում ամուր հիմքերի վրա է դրված, նաև մանկավարժական նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու դրանց ներդրումը բուհական ուսուցման համակարգում և վերջապես, նյութատեխնիկական և ուսումնական հարուստ բազան:

Ամբիոնը իր յուրահատուկ ներդրումն ունի նաև մանկավարժական գիտության զարգացման գործում: «Մանկավարժության տեսություն և պատմություն» ԺԳ. 00.01 մասնագիտությամբ ամբիոնն ունեցել է  հայցորդներ ու ասպիրանտներ, ամբիոնում նախնական քննարկում են անցել բազմաթիվ ատենախոսություններ, որոնք հետագայում հաջողությամբ պաշտպանվել են տարբեր մասնագիտական խորհուրդներում:

Ամբիոնի վարիչ

 
Լուսիկ Հենրիկի Ղուկասյան
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոսներ

 


Մարդոյան Ռուզաննա Արամայիսի
մանկ. գիտ.դոկ., պրոֆեսոր


Մկոյան Արտաշես Անդրանիկի
մանկ. գիտ.դոկ., պրոֆեսոր


Հակոբյան Լիզա  Հելբերտի
մանկ. գիտ.թեկ., դոցենտ


Ադամյան Նունե Հելբերտի
մանկ. գիտ.թեկ., դոցենտ


Գրիգորյան Նաիրա Պավլուշի
մանկ. գիտ.թեկ.

Գևորգյան Լուսինե Վահրամի
բան.գիտ.թեկ., ասիստենտ


Միքայելյան Լուսինե Անուշավանի
մանկ. գիտ. թեկ., ասիստենտ


Յայլոյան Աննա Վոլոդյայի
մանկ. գիտ.թեկ., ասիստենտ


Ալեքսանյան Շուշանիկ Կարապետի
մանկ. գիտ. թեկ.


Շուխյան Ինեսսա Ժորայի
դասախոս


Խաչատրյան Մարգարիտա Նևսկու
դասախոս