Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն

Ամբիոնի պատմություն

 Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի ամբիոնը ձևավորվել է 2017թ. բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի, ֆիզիկայի, տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի, ինֆորմատիկայի ամբիոնների միավորման արդյունքում, որոնք առանձին-առանձին գործել են դեռ 1930-ական թվականներից: Վերջին տարիներին նշված ամբիոնները ղեկավարել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Դրմեյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մանուկյանը: Ներկայումս միացյալ ամբիոնի վարիչի ԺՊ-ն է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը ամբիոնի պատվավոր վարիչն է:

Ամբիոնը համալրված է բարձր գիտամանկավարժական որակավորում ունեցող դասախոսներով. ՀՀ ԳԱԱ 1 թղթակից անդամ, 3 պրոֆեսորներ, 3 դոկտորներ, 14 դոցենտներ և 19 գիտությունների թեկնածուներ:

Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագիտությունները.

Բակալավրի կրթական աստիճան՝

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Ինֆորմատիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

Մագիստրոսի կրթական աստիճան՝

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Հետազոտողի կրթական աստիճան (ասպիրանտուրա, հայցորդություն)

  • Մաթեմատիկա
  • Մեխանիկա
  • Աստղագիտություն
  • Ֆիզիկա
  • Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա)

Ուսումնական գործընթացին զուգընթաց ամբիոնում տարվում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանքներ: Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.

  • Միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսություն, ջերմաառաձգականություն ու մագնիսաառաձգականություն, կառուցվածքային մեխանիկա:
  • Վակուումային քվանտային երևույթներ արտաքին դաշտերի (գրավիտացիոն, էլեկտրամագնիսական) առկայությամբ և դրանց կիրառությունները կոսմոլոգիայում:
  • Նյութի կառուցվածքային անկատարելությունների ռենտգենաինտերֆերաչափական ուսումնասիրություն, միկրո և նանո կառուցվածքների ֆիզիկական հատկություններ:
  • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցման մեթոդաբանություն:

Վերջին 3 տարիների ընթացքում ամբիոնում լույս են տեսել շուրջ 230 միջազգային վարկանիշավորմամբ օժտված, ՀՀ և ՌԴ ԲՈՀ-ի ցուցակներում, միջազգային և հանրապետական գիտաժողովների ժողովածուներում ընդգրկված գիտական հոդվածներ, 8 մեթոդական աշխատանքներ և 4 գիտական մենագրություններ:

Ամբիոնը վերջին 10 տարիների ընթացքում մշտապես ունեցել է ՀՀ կառավարության կողմից պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվող թեմաներ և ներկայումս էլ ամբիոնում պրոֆեսոր Ս. Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվում են հետևյալ թեմաները.

  • Վերջավոր էլեմենտների մեթոդի զարգացումը և կիրարկումը միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսությունների եզրային խնդիրների թվային լուծումների կառուցման համար
  • Նանո և միկրոտեխնիկայի նյութերի և կառուցվածքների մեխանիկայի պրոբլեմային լաբորատորիայի պահպանում և զարգացում

2016թ.-ից գիտական և գիտատեխնիկական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհի շրջանակներում ամբիոնի դոցենտ Ե. Սերոբյանի ղեկավարությամբ իրականացվում է նաև ‹‹Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ֆիզիկայի խնդիրների լուծման ներկայացումը շարժուն տեսապատկերներով›› գիտական թեման:

2018թ.-ից գիտական և գիտատեխնիկական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհի շրջանակներում ամբիոնի պրոֆեսոր Հ. Դրմեյանի ղեկավարությամբ իրականացվում է նաև «Ցուցադրական փորձերի և լաբորատոր աշխատանքների իրականացումը ֆիզիկայի դպրոցական դասընթացում» գիտական թեման:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համատեղ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2018» մրցույթի արդյունքում ընտրվել է Ա. Սարգսյանի «Ասիմետրիկ շերտավոր ամրավորում պարունակող պոլիմերային նանոկոմպոզիտների առաձգական հատկությունների մոդելավորումը» գիտական թեման:

Ամբիոնի աշխատակիցներն են.

Ամբիոնի վարիչ

Մանուկյան Վարդան Ֆրանցի
Ֆիզմաթ.գիտ.թեկ.,դոցենտ
vardan_manukyan@shsu.am

Ամբիոնի պատվավոր վարիչ

Սարգսյան Սամվել Հովհաննեսի
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դասախոսներ

 

Սերոբյան Երվանդ Սերյոժայի ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ ervand_serobyan@shsu.am

Ֆարմանյան Անահիտ Ժորայի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ
Anahit_Farmanyan@shsu.am

Պողոսյան Բագրատ Ժորայի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ
bagrat_poghosyan@shsu.am

Մարգարյան Մկրտիչ Արեստակեսի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Մաթևոսյան Ռազմիկ Խորենի
ֆիզմաթ. գ. թ., դոցենտ

Դրմեյան Հենրիկ Ռուբենի
տեխ. գ. դ., պրոֆեսոր

Մանուկյան Արտաշես Գուրգենի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Հարությունյան Նաշիկ Պողոսի
մանկ. գ. թ.,դոցենտ
Սարգսյան Արմենուհի Հակոբի
ֆիզմաթ. գ. թ., դոցենտ
armenuhi_sargsyan@shsu.am

Սողոյան Սպարտակ Սերյոժայի
մանկ. գ. դոկտոր, պրոֆեսոր

Մութաֆյան Մանյակ Նորիկի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Մարգարյան Լիլիթ Մկրտչի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ
lilit_margaryan@shsu.am

Նիկողոսյան Հրաչ
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Թովմասյան Կոլյա  Ավետիքի
մանկ. գ. թ.,դոցենտ

Վարդանյան Սոնա Աշոտի
ֆիզմաթ. գիտ. թեկ.

Ալվաջյան Շուշանիկ  Իսկանդարի
ֆիզմաթ. գիտ. թեկ.

Աթոյան Արման Աշոտի
ֆիզմաթ. գիտ. թեկ.,

Սուլթանյան Խաչատուր Գարեգինի
դոցենտ

Ասատրյան Գևորգ Մնացականի
դասախոս
gevorg_asatryan@shsu.am

 

Ժամակոչյան Քնարիկ Արարատի
դասախոս

Նահապետյան Պարզիկ Մարտունի
դասախոս

Խաչատրյան Մելինե Վարդանի
դասախոս

Հովհաննիսյան Արմեն Ռազմիկի
դասախոս