Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն

Ամբիոնի պատմություն

ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ նոր տեղեկությունը լրամշակվում է և շուտով կտեղադրվի։

 


«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրա­վագիտության և քաղաքագիտության» ամբիոնի առաքելությունն է պատրաս­տել իրավագետի և քաղաքագետի մասնագիտության պատասխանատու և առաջա­տար կրողներ, ովքեր կտիրապետեն մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնա­լիզմի բարձր չափանիշներին:

Ամբիոնի  գործունեության նպատակներն են՝

  1. Իրավագիտություն, քաղաքագիտություն և հասարակագիտություն առարկա­նե­րի ամբիոնի կրթական ծրագրերը նպատակաուղղել շրջանավարտների կարիե­րայի հնարավորու­թյունների ընդլայնմանը:
  2. ուսանողների շրջանում զարգացնել մասնագի­տու­թյան նկատմամբ  պատաս­խանատվու­թյան զգացում:
  3. ընդլայնել ֆակուլտետի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:
  4. ապահովել կրթական միջավայր, որում խրախուսվում են գիտահետազոտու­թյունը և նորարարությունը դասավանդման պրոցեսում
  5. խրախուսել երեք մասնագիտությունների գծով կրթության ներդրումային հնա­րավորություն­նե­րը՝ ռեսուրսների արդյունավետ կառավարման և նոր ռեսուրս­ների ներգրավ­ման միջոցով:
  6. բարձրացնել ֆակուլտետի հեղինակությունը ներքին և ար­տաքին միջավայ­րում:

«Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնը 2018-2019 ուստարում իրականացրել է  կրթական ծրագրեր «Իրավագիտություն»  մասնագիտության բակալավրի (դասիչ՝ 011401.19.6) և մագիստրոսի (դասիչ՝ 011401.19.6), «Քաղաքագիտություն» (դասիչ՝ 031201.01.6), «Հասարակագիտություն» կրթական ծրագրերով ուսանողների համար:

Ամբիոնում դասավանդում են 19 դասախոսներ, որոնցից 10-ը  բուհի հիմնական աշխատողներ են: Ամբիոնում աշխատում են 2 դոկտոր, պրոֆեսորներ, 7 գիտությունների թեկնածու, դոցենտներ: Թողարկող մասնագիտությունների գծով ամբիոնն ունի 2 հայցորդներ:

Ամբիոնի վարիչ

Հովհաննիսյան Արտակ Համլետի
պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Դասախոսներ

Թադևոսյան Մարտին Ղևոնդի
իրավ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Բաղդասարյան Վահե Մանվելի
դասախոս

Ղազարյան Քրիստինե Սերգեյի
իրավ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Խաչատրյան Եղեգնուհի Մկրտչի
 դասախոս

Մովսեսյան Արմանուշ Ռոբերտի
դասախոս

Մելքոնյան Հակոբ Ռազմիկի
դասախոս