Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոն

Ամբիոնի պատմություն

ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ նոր տեղեկությունը լրամշակվում է և շուտով կտեղադրվի։

 


«Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» ամբիոնը «Հումանիտար գիտությունների և արվեստի» ֆակուլտետի համեմատաբար երիտասարդ ամբիոններից է, այն իբրև ինքնուրույն ամբիոն գործել է 1992թ-ից: Ամբիոնի հիմնադիրն է հանրապետության վաստակավոր ուսուցիչ, դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, որի ղեկավարությամբ ամբիոնն աշխատել է մինչև 1996թ.:

1996թ-2003 թթ. ամբիոնը ղեկավարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժանետ Սարգսյանը:

2003-2011թթ. ամբիոնը ղեկավարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը:

2011-2015թթ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Ստեփանյանը:

2015 թվականից ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Տեր-Ադամյանը:

2013թ-ին «ֆրանսերեն լեզվի և գրականության» ամբիոնը, համալրվելով «Գերմաներեն լեզու և գրականություն» մասնագիտությանբ, վերանվանվել է «ֆրանսերեն, գերմաներեն լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկաների» ամբիոն:

2017թ. –ին ամբիոնը համալրվել է «Սերվիս»/բակալավր/ և «Կայուն զբոսաշրջություն» /մագիստրատուրա/ մասնագիտություններով և վերանվանվել է «Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» ամբիոն: Ներկայումս ամբիոնը թողարկում է բակալավրի 4 և մագիստրատուրայի 1 մասնագիտական կրթական ծրագրեր առկա և հեռակա ուսուցմամբ.
• Միջմշակութային հաղորդակցություն՝ ֆրանսերեն-հայերեն՝ առկա ուսուցման բակալավր,
• Ֆրանսերեն լեզու և գրականություն՝ առկա և հեռակա ուսուցման բակալավր,
• Գերմաներեն լեզու և գրականություն՝ առկա ուսուցման բակալավր,
• Սերվիս՝ առկա և հեռակա ուսուցման բակալավր,
• Կայուն զբոսաշրջություն՝ մագիստրատուրա:

Ամբիոնի կողմից մշտապես վերանայվում և արդիականացվում են Մասնագիտական Կրթական Ծրագրերը՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի արդի պահանջներին:

Ամբիոնը սերտ համագործակցության մեջ է ֆրանսիական դեսպանատան հետ «Ալիանս Ֆրանսեզ» ֆրանսիական կազմակերպության հետ, որի հարուստ գրադարանի մշտական ցանկալի այցելուներն են ամբիոնի դասախոսներն ու ուսանողները:

2000 թվականից ամբիոնը սերտորեն համագործակցում է GREF/թոշակառուներ առանց սահմանի / կազմակերպության հետ: Տարին 2 անգամ 6 շաբաթ տևողությամբ ֆրանսիացի մասնագետն աշխատում է ամբիոնում` անցկացնելով սեմինարներ և վերապատրաստումներ ֆրանսերեն լեզվից, ինչպես նաև ֆրանսերենի դասավանդման մեթոդիկայից` նպատակաուղղված Շիրակի մարզում ֆրանսախոսության տարածմանը:

Ամբիոնը համագործակցում է նաև Գերմանական Ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ և Գյոթե ինստիտուտի հետ: Ամբիոնի դասախոսները ակտիվ մասնակցություն են ունենում Գերմանական Ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ և Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող ամենամյա վերապատրաստումներին և սեմինարներին:

Ամբիոնը Հայաստանում անցկացվող «Ոսկե բառ» , «Մարդու իրավունքները 21 –րդ դարում» ամենամյա մրցույթների ամենագործուն մասնակիցներից է, բազմաթիվ ուսանողներ են ներգրավված նաև KASA և SPFA կազմակերպությունների տեղական գրասենյակների աշխատանքներում:

Ամբիոնը համալրված է Ֆրանսերեն, գերմաներեն լեզուների դասավանդման, ինչպես նաև սերվիսի և զբոսաշրջության ոլորտի փորձառու մասնագետներով: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է՝ լեզուների տիպաբանական ուսումնասիրություն, բառագիտություն, օտար լեզուների դասավանդման մեթոդիկա, միջմշակութային հաղորդակցում և ճանաչողական լեզվաբանություն, տուրիզմի հիմունքներ, միջմշակութային հաղորդակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Ամբիոնը գործուն մասնակցություն ունի ֆրանսերեն, գերմաներեն լեզուների պահպանման և տարածման հարցում՝ հանդիսանալով մարզում ֆրանսերենի, գերմաներենի դասավանդման գիտամեթոդական կենտրոն: Ամբիոնի դասախոսները ամենամյա վերապատրաստման դասընթացներ են անցնում արտասահմանյան բուհերում, արդյունավետ մասնակցություն ցուցաբերում եվրոպական «Էրասմուս +», DAAD դրամաշնորհային կրթական ծրագրերին: Ամբիոնը մշտապես համագործակցում է ֆրանսիացի, շվեյցարիացի, բելգիացի և գերմանացի կամավորների հետ:

Ամբիոնը ստեղծել է իր հարուստ գրադարանը, որը գերազանցապես համալրված է Ֆրանսիայում, Գերմանիայում հրատարակված ուսումնական և մեթոդական ժամանակակից գրականությամբ և ունի նյութատեխնիկական լավ հնարավորություններ, որոնք մեծապես նպաստում են ֆրանսերենի, գերմաներենի, սերվիսի և զբոսաշրջության ոլորտի բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստմանը:

Ամբիոնի վարիչ


Շուշանիկ Վոլոդյայի Տեր-Ադամյան

բան.գիտ. թեկն.

Դասախոսներ

Հարությունյան Սուսաննա Ղարիբի
բան. գ. թ., դոցենտ

Հարությունյան Գայանե Սաշիկի
Դասախոս

Գրիգորյան Անահիտ Արայիկի
Դասախոս

Սարգսյան Անահիտ Սերյոժայի
Դասախոս

Մանուկյան Մերի Ֆելիքսի
Դասախոս

Բախչինյան Աստղիկ
Դասախոս

 Գալստյան Գայանե Խաչիկի
Դասախոս