Պատմության և իրավագիտության ամբիոն

Ամբիոնի պատմություն

 

Ըստ Հոգաբարձուների խորհրդի 23.06.2022թ N 9.1 որոշման՝ լուծարվել են «Պատմության և փիլիսոփայության»   ու  «Իրավագիտության  և  քաղաքագիտության» ամբիոնները և հաստատվել է «Պատմության և փիլիսոփայության ամբիոնը»։

Նորաստեղծ ամբիոնի հիմքում եղել է պատմության ամբիոնը, որի երկարամյա վարիչն է եղել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա Վարդանյանը, այնուհետև պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Հովհաննես Խորիկյանը: «Փիլիսոփայության  և հասարակագիտության»  ամբիոնի  վարիչն է եղել փիլիսոփայական գիտությունների թեկմածու, դոցենտ Հայկ Հարոյանը, իսկ «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի վարիչն է եղել պատմական գիտությունների թեկնածու,  դոցենտ Արտակ Հովհաննիսյանը։

Ներկայումս  «Պատմության և իրավագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է  պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը։ Ամբիոնում աշխատում են մասնագիտական  բարձր որակավորում ունեցող 1 պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, 9 գիտթեկնածու-դոցենտներ, 2 գիտթեկնածուներ   և  11  դասախոսներ։

Ամբիոնը բակալավրի և մագիստրատուրայի կրթական աստիճաններում իրականացնում է  «Պատմություն» և «Իրավագիտություն»մասնագիտական կրթական ծրագրերը՛ Ամբիոնում սովորում են  նաև հայցորդներ։ Հարկ է նշել, որ «Հայոց պատմություն» համահամալսարանական առարկան դասավանդվում է բուհի բոլոր ֆակուլտետներում։

Ամբիոնը գիտահետազոտական ակտիվ գործունեության կենտրոն է։ Ամբիոնի դասախոսներն ուսումնասիրոմ են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության, ազգագրության, պատմության դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև իրավագիտության, մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքի, քաղաքացիական իրավունքի, սահմանադրական իրավունքի տարաբնույթ հիմնահարցերը ։

Ամբիոնի դասախոսները հրատարակել են տասնյակ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և հարյուրավոր  գիտական հոդվածներ։       Ամբիոնը գործնական հարաբերություններ է հաստատել հանրապետության  այլ բուհերի համապատասխան ամբիոնների և ակադեմիական  ինստիտուտների հետ։

Ամբիոնի դասախոսները մշտապես գործուն մասնակցություն են ցուցաբերում հանրապետական ու միջազգային գիտաժողովներին։ Ամբիոնի նախաձեռնությամբ պատմագիտական ու իրավագիտական արդիական հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար կազմակերպվում են գիտական սեմինարներ և բանավեճեր։

Ամբիոնի վարիչի ԺՊ

Գասպարյան Արշավիր Արամի
պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Դասախոսներ

Խորիկյան Հովհաննես Գեորգիի
պատմ․ գիտ․ դոկ․, դոցենտ

Աբրահամյան Վարդիթեր Միքայելի
 պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Ասոյան Լիլիթ Անտոնի
պատմ․ գիտ․ թեկն., դոցենտ

Հայրապետյան Արմեն Սերգոյի
պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Ավագյան Ինգա Էդուրադի
պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Նիկողոսյան Արթուր Արամի
դասախոս

Պետրոսյան Լուսինե Սարգսի
պատմ․ գիտ․ թեկն. 

Հովհաննիսյան Արտակ Համլետի
պատմ․ գիտ․ թեկն., դոցենտ

Հարությունյան Մելինե Գևորգի
դասախոս

Հարոյան Հայկ Ալեքսանի
փ․գ․թ․, դոցենտ

Համբարյան Գագիկ Լևոնի
դասախոս

Ղանդիլյան Զավեն Ռուբենի
դասախոս

Թադևոսյան Մարտին Ղևոնդի
իրավ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Ղազարյան Քրիստինե Սերգեյի
իրավ․ գիտ․ թեկն․, դոցենտ

Մովսեսյան Արմանուշ Ռոբերտի
դասախոս

Բաղդասարյան Վահե Մանվելի
Դասախոս

Խաչատրյան Եղեգնուհի Մկրտչի
դասախոս