CHAIR OF ENGLISH LANGUAGE AND LITERATURE

Ամբիոնի պատմությունը

Օտար լեզուների դասավանդումն ինստիտուտում երկու տասնամյակից ավելի իրականացվում էր ռուսաց լեզվի հետ միևնույն ամբիոնում: 1966թ.-ին անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի դասավանդումը կենտրոնացվեց նորաստեղծ օտար լեզուների ամբիոնում, որի հիմնադիր վարիչը եղավ դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, 1983թ.-ից` դոցենտ Թամարա Պիմենովան, 1990թ.-ից Սահականուշ Գրիգորյանը, որը 1996թ.-ից, երբ ամբիոնը վերանվանվեց անգլերեն և գերմաներեն լեզուների ամբիոն դարձավ վերջինիս վարիչը: 2003-ից ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հովհաննիսյանը: Այս ամբիոնի և ինստիտուտում անգլերեն լեզվի ուսուցչի մասնագիտության կայացման մեջ մեծ է նաև այնպիսի երախտավորների վաստակը, ինչպիսիք են Նուբար Սաաթչյանը, Նադեժդա Պոզմանտիրը, Սվետլանա Ստեփանյանը, Ինեսա Ակոպովնան, Թամարա Մանասարյանը և ուրիշներ: Ներկայումս ամբիոնի կազմում կան 1 գիտդոկտոր, պրոֆեսոր, վեց գիտթեկնածու, երեք դոցենտ, դասախոսների մեծ մասը երիտասարդ ասպիրանտներ և հայցորդներ են: Գիտական հետաքրքրությունները բազմազան են` սկսած լեզուների տիպաբանական քննությունից մինչև գործաբանական իրազեկության, միջմշակութային հաղորդակցման և ճանաչողական լեզվաբանական հարցերը: Անգլերենի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովներին իր գործուն մասնակցությամբ ամբիոնը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է իր համագործակցությունը եվրոպական (Անգլիա, Սերբիա, Սլովակիա, Ռումինիա, Իտալիա) և ամերիկյան մի քանի համալսարանների հետ: Անգլերենի երիտասարդ դասախոսներից շատերը և բազմաթիվ ուսանողներ հաջողությամբ ներգրավված են Եվրամիության տարբեր ուսումնական ծրագրերում: Այն ամուր կապերը, որ հաստատվել են Հայաստանում Բրիտանական խորհրդի, ԱՄՆ-ի դեսպանատան հետ, թույլ են տալիս ամբիոնին մշտապես թարմացնել իր ուսումնամեթոդական գրականության հարուստ ֆոնդն ու տեսադարանը:

Ամբիոնի վարիչ

Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի
բան. գ. դ., պրոֆեսոր

Դասախոսներ

Հարությունյան Մարիամ Ազատի
ման. գ.թ., դոցենտ

Իսահակյան Հեղինե Ցոլակի
բան.գ.թ., դոցենտ

Տոնոյան Լուսինե Հայկի
մանկ.գ.թ., ասիստենտ

Աբգարյան Օվսաննա Սուրենի
դասախոս

Անժելա Սաշայի Իգիթյան
դասախոս

Մելիքյան Գայանե  Վաղինակի
դասախոս

Սուվարյան Արմինե Սամվելի
դասախոս

Ադամյան Արմինե Ռուդոլֆի
դասախոս

Նալբանդյան Նելլի Աշոտի
դասախոս

Գրիգորյան Մարինե Գրիշայի
դասախոս

Դավթյան Նառա Ստեփանի
դասախոս