Chair of Business and Administration

Ամբիոնի պատմություն

1991թ.-ից ինստիտուտում գործել է քաղաքագիտության և տնտեսագիտության ամբիոնը, որի  հիմնադիր վարիչն է եղել դոցենտ Սերգեյ Բիչախչյանը: Հետագայում իբրև վարիչներ պաշտոնավարել են դոցենտներ Ուրաշիմա Աթյանը, Յուղաբեր Յափունջյանը, Թամարա Սիմոնյանը: 2013թ.ին քաղաքագիտության և տնտեսագիտության համաինստիտուտային ամբիոնի հիմքի վրա ձևավորվեց տնտեսագիտության մասնագիտական ամբիոնը: 2015թվականից ամբիոնի վարիչ է ընտրվել տնտ.գիտ.թեկնածու Արթուր Հովհաննեսի Մկրտչյանը:

2017թվականից ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխություննեիրի հիման վրա ամբիոնը վերանվանվեց Գործարարության և վարչարարության ամբիոն, ինչպես նաև ավելացվեց թողարկվող մասնագիտությունների քանակը: Ներկայումս ամբիոնը ուսումնառություն է կազմակերպում 3 մասնագիտությունների գծով.

  • Կառավարում (առկա, հեռակա, մագիստրատուրա)
  • Հաշվապահական հաշվառում (առկա, հեռակա)
  • Շուկայագիտություն (մարքեթինգ ըստ ոլորտի) (առկա)

Ունեցել ենք 100-ից ավել շրջանավարտներ, ովքեր աշխատում են մարզի տարբեր առևտրային կազմակերպություներում, մասնավորապես բանկերում, ձեռնարկություններում և այլն:

Ամբիոնի առաքելությունը տնտեսագիտության, մենեջմենթի, գործարարության գիտելիքների տարածումն է և տնտեսության տարբեր ոլորտներում ֆունկցիոնալ, կազմակերպական և սոցիալ-աշխատանքային գործընթացներն արդյունավետ կառավարելու ունակ մենեջերների պատրաստումը:

Ամբիոնում աշխատում են  ինչպես բազմամյա փորձ ունեցող վաստակաշատ մասնագետներ, այնպես էլ երիտասարդ  դասախոսներ: Ամբիոնի դասախոսները գիտական հոդվածների, մենագրությունների և բուհական ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են, արտերկրում (ԱՄՆ, ՌԴ) և հանրապետությունում գումարվող գիտաժողովների մասնակիցներ: Ամբիոնը համագործակցում է կրթական ծրագրեր իրականացնող տարբեր միջազգային և հանրապետական կազմակերպությունների հետ` «Եվրասիա» հիմնադրամ, ՀՀ Պատանեկան նվաճումներ,  ԱՄՆ-ի տնտեսագիտական կրթության ազգային խորհուրդ (NCEE), և այլն: Ամբոինի դասախոսների մասնակցությամբ իրականացվել են մի շարք միջազգային ծրագրեր («Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ` «Քաղաքացիական կրթություն», «Կիրառական տնտեսագիտություն» ուսումնական ծրագրերը, ԱՄՆ-ի տնտեսագիտական կրթության ազգային խորհրդի (NCEE) ֆինանսավորմամբ` տնտեսագիտության դասավանդման հիմնախնդիրներին նվիրված միջազգային ծրագրերը, Tempus –ի ֆինանսավորմամբ «Կայուն տուրիզմի մենեջմենթ (SuToMa)» և այլն):

Ամբիոնի դասախոսների գիտական հետաքրքրությունների շրջանակներում շուկայական տնտեսական հարաբերությունների հաստատման և սոցիալական, իրավական պետության կայացման հիմնահարցերն են:

 Տնտեսագիտության ամբիոնը բացի ուսումնակրթական նպատակներից խնդիր է դնում նաև ուսանողների մոտ զարգացնել ստեղծարար մտածողությունը և բարձրացնել նրանց մոտ մեր իրականության տնտեսական և այլ հիմնախնդիրների նկատմամբ ուշադրությունն ու հոգածությունը:

 

 

 

Ամբիոնի վարիչի ԺՊ

Մկրտչյան Արթուր Հովհաննեսի
տնտ. գ. թ., դոցենտ

Դասախոսներ

Սուքիասյան Արամ Գաբրիելի
տնտ. գ. թ., դոցենտ
Սահակյան Անի Սուրենի
դասախոս

Խաչատրյան Թերեզա Արթուրի
Դասախոս

Խաչատրյան Հրաչ Լյովայի
տնտ. գ. թ.

Ջանիբեկյան Աիդա Հրանտի
դասախոս

Եգանյան Հռիփսիմե Գագիկի
գործավար

Իսրայելյան Խաչատուր Սարգիսի
դասախոս

Սոլախյան Գայանե Մարտինի
դասախոս