Արվեստի ամբիոն
Ամբիոնի պատմություն
ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ նոր տեղեկությունը լրամշակվում է և շուտով կտեղադրվի։
Արվեստի ամբիոնը, որը նախկինում՝ ԳՊՄԻ մանկավարժության ամբիոնի կազմում թողարկել է կերպարվեստի և գծագրության ուսուցիչներ, 2005 թ-ին ձևավորվել է որպես առանձին՝ Կերպարվեստի ամբիոն: 2013-ին միավորվելով Երաժշտական կրթության ամբիոնին ստացել է «Կերպարվեստի, երաժշտության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոն» անվանումը, իսկ 2017-ին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մտել է ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի կազմ՝ որպես Արվեստի ամբիոն: Կերպարվեստի ամբիոնի առաջին վարիչն է եղել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աթանեսյան Լաուրան, ով մեծ ներդրում է ունեցել ամբիոնի ձևավորման և զարգացման գործում: Ամբիոնում դասավանդել են Հայաստանի վաստակաշատ արվեստագետներ՝ քանդակագործ Կոշտոյան Զավենը, գծանկարիչ Գասպարյան Հովհաննեսը, գեղանկարիչ Սաֆյան Նվերը: Այսօր էլ ամբիոնը համալրված է ճանաչված արվեստագետներով, Հայաստանի նկարիչների միության անդամներով: Ամբիոնում դասավանդում են քանդակագործ դոցենտ Արտուշ Պապոյանը, գեղանկարիչներ՝ պրոֆեսոր Վալերի Խաչատրյանը, դոցենտ Աշոտ Միքայելյանը և Անժելա Մանվելյանը, Հայաստանի դիզայներների միության անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու Օֆելյա Կուրազյանը, արվեստագիտության թեկնածուներ՝ դոցենտ Արաքս Մարգարյանը և Հասմիկ Հարությունյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր Անահիտ Կիրակոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ Կարապետ Եղոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Հարությունյանը, թատերական արվեստի մասնագետ Սամվել Համբարյանը:
Ամբիոնի ուսումնամեթոդական գործունեությունը
Արվեստի ամբինում իրականացվում են կրթական ծրագրեր 6 մասնագիտությամբ.
Բակալավրի կրթական ծրագրով առկա համակարգում.
1.Դեկորատիվ-կիրառական արվեստ
2.Համակարգչային գրաֆիկա
3.Դիզայն
Բակալավրի կրթական ծրագրով հեռակա համակարգում.
1.Կերպարվեստ
2.Երաժշտական կրթություն
Մագիստրոսի կրթական ծրագրով.
1.Դեկորատիվ-կիրառական արվեստ
2.Գեղանկարչություն
Արվեստի ամբիոնի գիտահետազոտական և միջազգայնացմանը միտված գործունեությունը
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են համաշխարհային և հայ արվեստի պատմության և տեսության հարցերը, մշակութային ժառանգության արժևորման, պահպանման և արդիականացման խնդիրները: Ամբիոնի դասախոսները իրենց ուսումնասիրությունները ներկայացնում են միջազգային և հանրապետական գիտաժողովներում, հոդվածներ հրատարակում գիտական հանդեսներում և զանգվածային պարբերականներում: Արվեստի ամբիոնի դասախոսները և ուսանողները մասնակցել են մի շարք միջազգային կրթական-մշակութային ծրագրերի.
•2016-2017 թթ. ամբիոնի վարիչ Օֆ. Կուրազյանը՝ որպես Միջմշակութայինհաղորդակցման փորձագետ, իսկ Գեղանկարչություն մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մ.Վարդերեսյանը՝ որպես Կերպարվեստի փորձագետմասնակցեցին Fairy-Tales Teaching Trust Եվրոխորհրդի միջազգայինկրթական-մշակութային ծրագրին,
•2017 թ-նի ապրիլ-մայիս ամիսներին Արվեստի ամբիոնի և Նկարիչ-մանկավարժների միջազգային միության կողմից /Международный союз –педагогов-художников/ համատեղ իրականացվեց «Ноев ковчег» միջազգայինկրթական-մշակութային ծրագիրը
•Ամբիոնի դասախոսները անդամակցում են միջազգային մասնագիտականմիություններին. մանավորապես ամբիոնի վարիչ Օ.Կուրզյանը 2017թ-իցղեկավարում է Նկարիչ-մանկավարժների միջազգային միության /Международныйсоюз –педагогов-художников/ Հայաստանյան ներկայացուցչությունը
•Ամբիոնի ուսանողները մասնակացել են մի շարք միջազգային մշակութայինծրագրերի. «Branding Gyumri» 2017-ին, Lenduta 2017, Ride Your Bike /2016/ և այլն
•2016թ սեպտեմբերին Կիրառական արվեստ 3-րդ կուրսի ուսանող ԿարլենՎարդերեսյանին ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությանհամար MasterPeace հիմնադրամի կողմից շնորհվել է Նելսոն Մադելայիանվան International Nelson Award միջազգային մրցանակը:
Արվեստի ամբիոնի ստեղծագործական գործունեությունը
Արվեստի ամբիոնի դասախոսները և ուսանողները ակտիվ մասնակցում են բուհի, քաղաքի և հանրապետության մշակությային միջոցառումներին.
•Ամբիոնի կողմից սկսած 2014թ-իցկազմակերպվում է Երիտասարդ ստեղծագործողների ամենամյա հանրապետական ցուցահանդես
•2017 թ-նի ապրիլ-մայիս ամիսներին Արվեստի ամբիոնի և Նկարիչ-մանկավարժների միջազգային միության կողմից /Международный союз –педагогов-художников/ իրականացվեց «Ноев ковчег» համատեղ պլեները, որըամփոփվեց միջազգային ցուցահանդեսով
•Կիրառական արվեստ 1-4-րդ կուրսերի ուսանողները մասնակցել են«Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ի, ՀՀ Սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարության և Գյումրուքաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ըիրականացված «Գունավորենք մեր քաղաքը» ծրագիրը՝ «Գյումրին 2016թ.-իերիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
•Կազմակերպվում են ամենամյա պլեներային պրակտիկայի, ուսանողական,թեմատիկ և հաշվետու ցուցահանդեսներ
•Ամբիոնի մասնագետները մասնակցում են Հայաստանի նկարիչների միությանամենամյա և թեմատիկ ցուցահանդեսներին /Եղեռնի 100-ամյակին նվիրված, Մայրության և գեղեցկության տոնին նվիրված, Նկարիչների միության 85–ամյակին նվիրված և այլ ցուցահանդեսներ/
Արվեստի ամբիոնի արտաուսումնական առօրյան
•Արվեստի ամբիոնի ուսանողները ակտիվ մասնակցություն ունեն ՇՊՀ-իմշակութային և ուսանողական միջոցառումներին՝ ցուցահանդեսներին,համերգներին, էքսկուրսիաներին
•Ամբիոնում հաճախ կազմակերպվում են այցելություններ հանրապետությանտարբեր պատմական վայրեր, թանգարաններ, ցուցասրահներ, կարևորմշակութային միջոցառումներ
•Ամենամյա պլեներային պրակտիկան կազմակերպում է ճամբարում, ուր մեկշաբաթ ուսանողները ապրում են հագեցած և հետաքրքրիր առօրյայով
•Ամբիոնում ավանդույթ է դարձել Հայաստանի գեղատեսիլ վայրերիայցելությունը՝ պլեներային Էդյուդներ կատարելու նպատակով