Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Ամբիոնի պատմություն

ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը սպասարկում է հայոց լեզվի և գրականության /բակալավր և մագիստրատուրա/, լրագրություն /բակալավր և մագիստրատուրա/, գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ/հեռակա, բակալավր / մասնագիտությունները:

Հայոց լեզվի ամբիոնը ձևավորվել է 1934-38թթ.: Տարբեր ժամանակահատված­ներում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Հայկ Ամալյանը, Սենեքերիմ Մել­քո­յանը, Մկրտիչ Մկրտումյանը, Սերգո Հայրապետյանը, դոցենտներ Ալեքսանդր Բա­բաս­յանը, Կարապետ Դուրգարյանը, Նազելի Ավետիսյանը, Մարիետա Խա­չատրյանը:

Ամբիոնում աշխատել են մեծանուն լեզվաբաններ` ակադեմիկոսներ Գ. Սևակը, Ա. Ղարիբյանը, Ս. Աբրահամյանը, Էդ. Աղայանը, Վ. Քոսյանը և այլք: Ամբիոնում մեծ հաջողությամբ է իրականացվել սերնդափոխության քաղաքականություն: 70-ական թվականներից սկսած` ամբիոնը համալրվել է գերազանցապես իր շրջանավարտ երի­տասարդ կադրերով` Է. Բաղդասարյան, Թ. Մխիթարյան, Ս. Հայրապետյան, Զ. Չաղայան, Ս. Գրիգորյան, Հ. Մելքոնյան, Վ. Մելքոնյան և ուրիշներ:

Համաձայն 15.11.2016 թվականի գիտական խորհրդի №02 նիստի որոշման՝ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերանվանվել է ամբիոնի երախ­տավոր պրոֆեսոր Սենեքերիմ Արշակի Մելքոնյանի անունով:

Հայ գրականության ամբիո­նը նախապես գործել է հայոց լեզվի  ամբիոնի հետ, առանձնացել է 1952թ.:

Հիմնադիր վարիչը դոցենտ Արշավիր Մխիթարյանն է: Տարբեր ժամանակներում ամ­բիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Սենեքերիմ Մելքոնյանը, Սևակ Արզուման­յանը, Հայկազ Հակոբջանյանը, դոցենտներ Սաքո Սարգսյանը, Կարապետ Դուրգար­յանը, Ռուդոլֆ Սիմոնյանը, Անահիտ Հակոբյանը, բ.գ.դ.,  դոցենտ Գագիկ Խաչիկյանը:

2013թ. ամբիոնի կազմում է նաև լրագրության սեկտորը:

2017թ. հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ու հայ գրականության, նրա դասավանդման մեթոդիկայի և լրագրության ամբիոնները կրկին գործում են միասին՝ որպես հայոց լեզվի  և գրականության ամբիոն:

2017թ. հունիսից ամբիոնի վարիչի ԺՊ է նշանակվել բ.գ.թ., դոցենտ Ա. Ավագյանը:

Այժմ ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնն ունի 28 աշխատող. 2 գիտ. դոկ­տոր, 16 դոցենտ, 7 դասախոս:

Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ ծավալել են գիտաման­կավարժական ակտիվ գործունեություն, ղեկավարել են գիտական թեմաներ, հեղի­նակ են բազմաթիվ մենագրությունների, որոնք իրենց ծանրակշիռ տեղն ունեն հայ լեզվագիտության և գրականագիտության մեջ, զբաղվում են հայրենագիտության տարբեր բնագավառների` ոճագիտության, հայոց լեզվի պատմության, ժամանա­կակից հայերենի, պատմական քերականության, գրականագիտության, հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդիկաների հարցերով: Լրագրության ոլորտի լավագույն մասնագետները ոչ միայն դասավանդում են բուհում, այլև զբաղվում են լրագրողական ակտիվ գործունեությամբ: Ամբիոնում է ծնունդ առել հայերենի ոճաբանության բուհական առաջին դասագիրքը:

Ամբիոնը պետական (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացրել է հայերենի լեզվաոճական քննության գիտական ծրագիր:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայ գրողների հետ հետաքրքիր հան­դիպումների, գրական բանավեճերի ու համալսարանում ավանդաբար անցկաց­վող բազմա­թիվ այլ միջոցառումների կազմակերպիչ է, ակտիվ համա­գործակցում է տուն-թան­գարանների, գրողների միության, ստեղծագործական կազմակերպութ­յունների, հանրապետության տարբեր բուհերի հայոց լեզվի և գրականության ամ­բիոն­ների  հետ: Գիտական ու մշակութային տարբեր կազմակերպությունների հետ սերտ կա­պերն օգնում են անընդհատ համալրելու ամբիոնի գրադարանը մասնա­գիտական, գեղարվեստական, ուսումնամեթոդական նորագույն գրականութ­յամբ: 

Ամբիոնն ակտիվ համագործակցում է հայագիտական մի շարք կենտրոնների՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, ԳԱԱ գրականության  ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հա­յա­գիտական հետազոտությունների կենտրոնի, ԵՊՀ-ի, ԵՊՄՀ-ի, ՎՊՀ-ի հայոց լեզվի և գրականության, լրագրության ամբիոնների հետ:

Այժմ ամբիոնն իր առջև դրել է մի շարք ռազմավարական նպատակներ, որոնցից առաջնային են ՈԱՇ-ի նոր պահանջ­ներին համապատասխան կրթական ծրագրերի վերամշակումը, ամբիոնի դասախոսական կազմի պարբերաբար վերա­պատրաստում­ները, հեռավար ուսուցման հարթակի ներդրմանն ուղղված քաղաքա­կանության մշակումը, մագիստրոսական կրթական ծրագրերում պարտա­դիր և ընտրովի դասընթացների առարկայացանկի վերանայում՝ ժամանակակից գիտութ­յան և աշխատաշուկայի պահանջներին համահունչ, ինչպես նաև  համա­գործակցութ­յուն որակի ապահովման  կենտրոնի հետ՝ հարցաշարերի և ԷԴՓ-ների վերաբերյալ սոցիալական հարցումների արդյունքների վերլուծության նպատակով, ուսանողների ծավալուն մասնակցության ապահովում գործնական և հետազոտական աշխա­տանքնե­րին, ուսանողական գիտական ընկերությունների կազմակերպած գիտա­ժողով­ներին ուսանողների մասնակցության խրախուսում, նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամաբ օրինակելի դասերի կազմակերպում:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը արժանիորեն ճանաչված է հայերենա­գիտության շրջանակներում և հիմնավոր դեր ունի մարզի տարածքում կազմավորվող ավագ դպրոցների համար մայրենիի բարձրակարգ ուսուցիչների վերապատրաս­տումների  իրականացման կարևոր գործում, կազմակերպում է նաև գիտական սեմինարներ՝ լեզվաբանությանն ու գրականագիտությանն առնչվող խնդիրների քննարկման, գիտական լուծումների առաջադրման նպատակով՝ նախապես ընտրե­լով թեմաներ և նշելով թիրախային խմբերին:

Ամբիոնի վարիչի ԺՊ

Ավագյան Արմենուհի Արտուշի
բան. գիտ. թեկ., դոցենտ
armenuhi_avagyan@shsu.am

 

Դասախոսներ

Հայրապետյան Սերգո Արտուշի
բան. գիտ. դոկ., դոցենտ
Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի
բան. գիտ. թեկն., դոցենտ

Խաչիկյան Գագիկ Վահեի
բան. գիտ. դոկտոր, դոցենտ

Մանասյան Լուսինե Նորայրի
բան. գիտ. թեկն., դոցենտ

Հակոբյան Անահիտ Գուրգենի
բան. գիտ. թեկն., դոցենտ

Խաչատրյան Մարիետա Կոլյայի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Ավետիսյան Նազելի Աշոտի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Զաքյան Հրանուշ Սուրենի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Աղաբաբյան Սաթենիկ Ֆելիքսի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Վարդանյան Արուսյակ Ռաֆիկի
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սարգսյան Շողիկ Հրաչի
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մելքոնյան Հովիկ Սենեքերիմի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Մելքոնյան Վարդան Սենեքերիմի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Սոնիկ Գուրգենի Խաչատրյան
մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հայրապետյան Աստղիկ Հրաչի
բան. գիտ. թեկ., դոցենտ

Զաքարյան Սուսաննա Հրանտի
բան. գիտ. թեկն., դոցենտ

Նահապետյան Անահիտ Գևորգի
բան. գիտ. թեկն., դոցենտ

Թովմասյան Լիլիթ Արագածի
դասախոս

Հարությունյան Հակոբ Ցոլակի
դասախոս

Արևշատյան Նունե Մհերի
դասախոս

Նորիկյան Անահիտ Ալբերտի
դասախոս

Մկրտչյան Անահիտ Գագիկի
դասախոս