«ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում
Հարգելի ուսանողնե՛ր և շրջանավարտնե՛ր,
IBA Բիզնեսի Միջազգային Ակադեմիան շարունակում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագիրը՝ 2018-2020թթ․։
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍԻ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։
Այս ծրագրի շրջանականերում հերթական դասընթացն է իրականացվելու «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով: Դասընթացը տեղի կունենա ՇՊՀ դահլիճում, ս/թ նոյեմբեր 23-ին, 24-ին և ուղղված է ուսանողների և շրջանավարտների բիզնես հմտությունների զարգացմանը:
Դասընթացի շրջանակներում կքնննարկվեն հետևյալ հարցերը.
* Նախագծերի կառավարում
* Ժամանակի կառավարում
* Ֆինանսներ
* Բանակցությունների հմտություններ
* Բիզնես պլան
* Վաճառքի հմտություններ
Դասընթացին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1UIIpJlLP35oNcFEXOZiYFGn6c1EmCDI4-BJu6LnUCss/edit
Հավելյալ տեղեկությունների համար
ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության կենտրոն
էլ-փոստ. elvira_zargaryan@shsu.am
#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր