Բաց դաս-քննարկում ՇՊՀ-ում. բանախոս Արտակ Հերիքյան

Շիրակի պետական համալսարանում ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի 12-ից մեկնարկում է ուսանողական շաբաթը:
«Ուսանողական շաբաթ» միջոցառումների մեկնարկը կազդարարվի բաց դաս-քննարկումով. բանախոսը հաղորդավար, մեկնաբան և լրագրող Արտակ Հերիքյանն է:

Լրագրության ու հեռուստատեսության ոլորտի, բանավոր խոսքի հմտությունների մասին ձեր հարցերի պատասխանը կստանաք հայտնի մեկնաբանից: