Բանակային ձեռնամարտի 1-ին պաշտոնական մրցումը ՇՊՀ-ում

ՀՀ զինված ուժերի և ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի համատեղ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-ին Շիրակի պետական համալսարանում կկայանա բանակային ձեռնամարտի առաջին պաշտոնական մրցումը: ՀՀ ԶՈՒ-ի կողմից ներկայացված է Գյումրու կայազորի թիմը, որը կմրցի ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիմի հետ: Մրցումները նպատակ ունեն միացյալ զորքերի խմբավորման շրջանակներում զինծառայողների համար ակտիվ սպորտային առօրյա ապահովել: ՇՊՀ-ի կրթական ծրագրերում ևս ներառված է բանակային ձեռնամարտը՝ որպես առանձին առարկա, ուստի ուսանողների համար միջոցառումը ուսուցողական բնույթ կունենա: