ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող  ուսանողներին

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի հեռակա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել ս/թ հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ թղթային (նաև՝ էլեկտրոնային) տարբերակով.

 

Թղթային տարբերակը՝ համալսարանում՝ հասցեն՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4 (Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu. am):

 

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
  4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:

 

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70