ՇՊՀ-ի հյուրն էր լեգենդար Կոմանդոսը
Շիրակի պետական համալսարանում տարեվերջյան ամփոփիչ բանախոսության հյուրը գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն էր: Պատերազմների թոհուբոհով անցած, խաղաղության արժեքն իմացող լեգենդար Կոմանդոսը ուսանողների ու դասախոսների հետ խոսեց «Խաղաղությունը հզորների նպատակն է» թեմայով:
Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանելով ուսանողների հարցերին՝ կիսվեց Շուշիի ազատագրումից իր հիշողություններով: