Tempus ESPAQ նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ ներկայացուցիչների այցը ՇՊՀ

ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները ESPAQ Tempus նախագծի «WP6» աշխատանքային փաթեթով սահմանված խնդիրների շրջանակներում այցելեցին Շիրակի մարզի Գյումրի քաղաք՝ Շիրակի պետական համալսարանում (Նկար 1) «Ուսանողների ներգրավումը բուհի կրթության որակի ապահովման գործընթացներում» թեմայով աշխատաժողով անցկացնելու նպատակով: Աշխատաժողովին մասնակցեցին Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր տիկին Ա.Ֆարմանյանը, ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի, կրթության որակի ապահովման գծով ներկայացուցիչները: ՃՇՀԱՀ-ի պատվիրակության անդամները (Վ.Հովհաննիսյանը, ՃՇՀԱՀ-ի Որակի կենտրոնի ղեկավար, տ.գիտ. թեկնածու, դոցենտ, Ի Վանյանը, ՃՇՀԱՀ-ի Որակի կենտրոնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտ.թ., դոցենտ) մանրամասն ներկայացրեցին ESPAQ Tempus նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի կատարած աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ում կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման հիմնական եղանակները, մասնավորապես՝ մասնակցությունը պարբերաբար անցկացվող հարցումներին, դասալսումներին, կրթական ծրագրերի ուսումնական պլանի կազմմանը, դասընթացների ծրագրերի բովանդակության ձևավորմանը, համալսարանի ինքնավերլուծության հաշվետվության մշակմանը: Համառոտակի ներկայացվեց կրթության որակի ապահովման ուղղությամբ ՃՇՀԱՀ-ում 2015-2017 թ.թ. իրականացված գործունեությունը: Աշխատաժողովի մասնակիցներին տրամադրվեցին քննարկվող թեմային վերաբերող բուկլետներ և այլ տեղեկատվական նյութեր:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց բովանդակալից քննարկում, որի ընթացքում ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները պատասխանեցին թեմայի վերաբերյալ ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերին: