ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի հետաքրքրության հայտերի ընդունման մասին հայտարարություն
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամն աշխատանքի է հրավիրում հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի, որը որպես համալսարանի աշխատակից կզբաղվի ՇՊՀ գլխավոր մասնաշենքում, ավագ դպրոցում և քոլեջում հանրային սննդի կազմակերպմամբ և կառավարմամբ:
Աշխատանքային պարտականություններն են.
Հատուկ պայմաններ.
Ա. ՇՊՀ սննդի կետերում արգելվում է վաճառել ալկոհոլային ըմպելիք և/կամ ծխախոտ:
Բ. ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարիչը կարող է գործունեության համար ինքնուրույն հավաքագրել անհրաժեշտ աշխատակազմ՝ նախապատվությունը տալով համալսարանի ուսանողներին, բառացությամբ խոհարարի, որը կարող է ընտրվել իր հայեցողությամբ: Հարկավոր է հաշվի առնել, որ բոլոր աշխատակիցների հետ պայմանագիր կնքվելու է համապատասխան բժշկական ստուգումից հետո բավարարող պայմանների մասին տեղեկանքի առկայության դեպքում:
Գ. Սննդի բաժնի բոլոր աշխատակիցների (մատուցող, գանձապահ, լվացարար, հավաքարար և այլն) գործատուն լինելու է ՇՊՀ-ն:
Դ. Բուհը աշխատանքների կազմակերպման համար տրամադրում է համապատասխան տարածք, գույք, սարքավորումներ, սպասք, որոնք գտնվում են ՇՊՀ մասնաշենքում:
Սննդի ծառայության և մատուցման տարածքները և թիրախ խմբերը.
Սննդի մատակարարման տեսանկյունից ՇՊՀ թիրախ խումբ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ առկա ուսուցման համակարգի (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր) 1315 ուսանող, 340 աշխատակից, հեռակա ուսուցման համակարգի 835 ուսանող:
Սննդի մատարակարման կամ առկայության պարտադիր օրերն ու ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ը:
Սննդի մատակարարման տեսանկյունից ՇՊՀ ավագ դպրոցի թիրախ խումբ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 350 աշակերտ, 50 աշխատակից:
Սննդի մատարակարման կամ առկայության պարտադիր օրերն ու ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 14:00-ը:
Սննդի մատակարարման տեսանկյունից ՇՊՀ քոլեջի (ներառյալ ռազմական ամբիոնը) թիրախ խումբ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ. 385 ուսանող, 68 աշխատակից:
Սննդի մատարակարման կամ առկայության պարտադիր օրերն ու ժամերն են.
Երկուշաբթի-ուրբաթ. ժամը 09:00-ից մինչև 14:00-ը:
Առաջարկի անհրաժեշտ փաթեթը.
ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի պաշտոնի հավակնորդը պարտավոր է մինչև 2018 թ. հոկտեմբերի 15-ը ժամը 18:00-ն ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի կամ պարտականությունները կատարողի անունով, փակ ծրարով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Ուշադրություն.
1. Վերոհիշյալ վեց փաստաթղթերից մեկի բացակայության դեպքում հայտը չի քննարկվելու:
2. Հայտի և վերոհիշյալ փաստաթղթերի ներկայացումը աշխատանք չի երաշխավորում:
3. ՇՊՀ-ն իրեն իրավունք է վերապահում բանակցել հայտատուների հետ առաջարկները իսպառ հասկանալու և պայմանների հնարավոր վերանայումների մասով:
4. ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի հետ պայմանագիրը կնքվելու է մինչև 30.06.2019թ.՝ երկարացման հնարավորությամբ:
5. Բոլոր հավակնորդների համար հոկտեմբերի 10-ին (չորեքշաբթի), ժամը 12-ին ՇՊՀ բուֆետում կազմակերպվելու է այս հայտի հետ կապված հարցուպատասխան: Այդ հարցուպատասխանի սկզբում հավակնորդների համար կկազմակերպվի ՇՊՀ բուֆետի և խոհանոցի զննում:
6. ՇՊՀ ավագ դպրոցի և քոլեջի շենքերում հավակնորդները կարող են ինքնուրույն ծանոթանալ սննդի վաճառքի տարածքին ևպայմաններին հոկտեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև 13.00:
7. Հավակնորդների հետ առանձին կամ անհատական քննարկումներ և խորհրդատվություն ՇՊՀ որևէ աշխատակից լիազորված չէ անցկացնել:
8. ՇՊՀ-ն երաշխավորում է, որ հայտատուների հայտերը չեն փոխանցվելու երրորդ անձանց և չեն հրապարակվելու:
9. Այս հայտի հետ կապված տեխնիկական հարցերով հետաքրքրվողները կարող են դիմել մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 12:00-ը (098)408381 հեռախոսահամարով Տիգրան Մինասյանին:
ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող` Ե.ՍԵՐՈԲՅԱՆ