«ՆՈՐԿԵՆՏ» ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի նպատակով ու առաջադիր խնդիրներով պայմանավորված՝ առաջնային են համարվել էլեկտրոնային ուսուցման համակարգի ստեղծումն ու ներդրումը, ինչպես նաև հեռաուսուցման դասընթացի ուսումնական նյութերի մշակումը: Այդ նպատակով կազմակերպվել և անցկացվել է էլեկտրոնային համակարգի ներդրման ու սպասարկման աշխատանքներն իրականացնող մասնագետ-խորհրդատուի ընտրության մրցույթը, ամփոփվել են դրա արդյունքները և ընտրված մասնագետի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Այս աշխատանքներին զուգահեռ՝ կազմվել է հեռաուսուցման ուսումնական նյութերը մշակող և դասավանդող մասնագետ-խորհրդատուների ընտրության փաթեթը՝ ըստ համապատասխան տեխնիկական առաջադրանքների և ընտրության չափորոշիչների:
Ծրագրի աշխատանքային գրաֆիկի և ժամանակացույցի համաձայն՝ ավարտվել են աշխատասենյակի և մեկ ռեսուրս-կենտրոնի վերանորոգումն ու կահավորումը: Ընթացքի մեջ են ՇՊՀ լրացուցիչ և շարունակական /ցկյանս/ կրթության կենտրոնին հատկացված դահլիճի վերանորոգման ու կահավորման աշխատանքները:
Առաջիկայում նախատեսվում է ավարտել նշված կենտրոնի՝ համակարգչային տեխնիկայով ապահովելու գործընթացը:
«ՆՈՐԿԵՆՏ» ծրագիրը կշարունակվի ևս 10 ամիս և կավարտվի 2018 թվականի հունիսին:
«ՆՈՐԿԵՆՏ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ