Միջոցառումներ

ՇՊՀ-ում կայացավ հանրապետական ուսանողական գիտաժողովը

2022 թվականի նոյեմբերի 11-ին ՇՊՀ-ում կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողովը համալսարանում էր մեկտեղել հանրապետության 18 բուհերի երիտասարդ հետազոտողներին։
Գիտաժողովի պաշտոնական մեկնարկն ազդարարեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ողջունելով և արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակիցներին։ Ռեկտորը շեշտեց գիտաժողովի անցկացման կարևորությունը ոչ միայն հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, այլ նաև գիտակրթական կյանքի ակտիվացման և միջբուհական համագործակցությունների ամրապնդման տեսանկյունից։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում վիկտորինա-մրցույթ էր, մրցանակը՝ գրքեր

2023 թվականի փետրվարի 23-ին Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ կայացավ վիկտորինա-մրցույթ՝ նվիրված գրքի տոնին։
Վիկտորինան բաղկացած էր երեք փուլից՝ յուրաքանչյուրը տասական հարցից։ Ուսանողներն ունեին 2 օր գրանցվելու համար։ Հարցեր ուղղվեցին ոչ միայն գեղարվեստական, այլև մոտիվացիոն, ֆանտաստիկ և դետեկտիվ գրականությունից։

Կարդալ ավելին․․․