Հայտարարություն

Հարգելի՛ ընկերներ.

Վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ:

Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի:

Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը հայտարարում է, որ համալսարանն այսօր գնում է զարգացման ճանապարհով և այս հարցերով մտահոգ ցանկացած մեկին հրավիրում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: 


ՇՊՀ գիտական խորհուրդ
Հիմք՝ թիվ 25 գիտխորհրդի արձանագրություն.
կողմ՝ 26, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: