Հայտարարություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ս/թ դեկտեմբերի 1-ից կազմակերպելու է անվճար դասընթացներ «Դեկորատիվ կոմպոզիցիա» և «Գծանկար» առարկաներից 11-րդ և 12-րդ դասարաններում սովորող այն բոլոր դիմորդների համար, ովքեր ցանկություն ունեն սովորելու Շիրակի պետական համալսարանի Համակարգչային գրաֆիկա, Դիզայն, Դեկորատիվ-կիրառական արվեստ բաժիններում:
Դասընթացներն անցկացվելու են Շիրակի պետական համալսարանի Արվեստի ամբիոնում:
Դասընթացներին մասնակցելու համար դիմել ՇՊՀ-ի ավագ դպրոց (հասցե՝ ք. Գյումրի, Թումանյան 85):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 098-76-50-40 հեռախոսահամարով: