Կնքվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 30-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքվեց Շիրակի պետական համալսարանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական հասարակական կազմակերպության միջև:
Շիրակի մայր բուհի ուսանողներին ներկայացվեց հուշագրով ամրագրված «Բանավեճ, քննարկում և փոփոխություն» ծրագիրը, նպատակները, օրակարգն ու մասնակցության պայմանները:
Իրականացնելով «Բանավեճ, քննարկում և փոփոխություն» ծրագիրը՝ կողմերը նպատակ ունեն խրախուսել երիտասարդներին, տրամադրել տարածք, ընձեռել հնարավորություն զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ արդյունավետ հետազոտությունների իրականացման համար, բացահայտել ու խորացնել իրենց հասարակական, տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրների ընկալումը և ազատ արտահայտել մտքերը՝ հասարակական բանավեճերի մասնակցության միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանի, Գյումրու, Վանաձորի և Գավառի երիտասարդների համար կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ, հանդիպումներ հյուր-խոսնակների հետ, բանավեճի մրցաշարեր, հեռուստաբանավեճեր: