«Գյումրի թիմ» նախաձեռնող խումբը ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի 1-ին և 2-րդ կուրսերի հետ «դպրոցական խորհուրդների ձևավորման կանոնակարգային համապատասխանության գնահատում» իրականացնելու նպատակով հանդիպում էր կազմակերպել «Գյումրի թիմ» նախաձեռնող խումբի ղեկավար Արա Սուքիասյանը՝ ՇՊՀ ուսանողական խորհրդի հետ համագործակցությամբ:

Դպրոցի կառավարման գործում ծնողների մասնակցության արդյունավետությունը խթանելու նպատակով իրականացվող ծրագրին ուսանողները կարող են աջակցել որպես կամավորներ՝ անցնելով ուսուցում ու մասնակցելով դպրոցներում ծնողական և ուսանողական խորհուրդների ձևավորմանը:

«Փոխօգնությունն ու համագործակցությունը՝ հաջողության պատվար» ծրագրին մասնակցելով ուսանողները կստանան կրթական ծրագիր իրականացնողների բնութագիր: