Ա. Բեկի «Նոր նշանակում» գրքի ներկայացում-քննարկում

Սեպտեմբերի 19
Սկիզբը՝ 14:30
Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետ, Բ2-6 լսարան

Ա. Բեկի (1903—1972) «Նոր նշանակում» ստեղծագործությունում՝ առաջին անգամ հրատարակված 1971թ. ԳՖՀ-ում (առանձին գլուխներ), գործողություններն ընթանում են Խորհրդային Միության տարածքում, 1956-1957 թթ. մի քանի ամիսների ընթացքում:

Գրքի հեղինակի խորը դիտարկումներն ու ընդհանրացումները ներկայացնում են երկրի համակարգային փոփոխությունները՝ միաձուլված առանձին մարդկանց կյանքին: Գրքի հերոսը կամ «Ստալինի զինվորը» շատերի նման ամեն օր կառուցում է սեփական բանտի պատերը, որից փախուստը հնարավոր է, թե՞՝ ոչ, կիմանաք օրվա բանախոսի հետ հանդիպման ժամանակ:

Միջոցառման լսարանը

Այն կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր տեսնում են սեփական կյանքն առավել լայն, գլոբալ իրադարձությունների հարթությունում, ովքեր ամեն օր սահմանափակում են սեփական ազատությունը՝ կորցնելով իրականի ու թվացյալի սահմանները, բայց հնարավոր է, որ հանդիպման արդյունքում վերանայեն սեփական ուղին և փոխեն կյանքի սլաքները:
Եվ, իհարկե, միջոցառումը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր սիրում են ծանոթանալ, շփվել հետաքրքիր մարդկանց հետ, վերլուծել, ընդլայնել սեփական աշխարհայացքը:

Հանդիպման տևողությունը — առավելագույնը 40 րոպե

Կոնտակտային տեղեկատվություն
Երվանդ Սերոբյան
Օրվա բանախոս, ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան
Էլ. փոստի հասցե – ervand_serobyan@shsu.am

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: