ՇՊՀ-ում ներկայացվեց Եվրամիության կողմից իրականացվող «Meet your neighbour» ծրագիրը

Դեկտեմբերի 22-ին «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Շիրակի պետական համալսարանի լրագրություն, սերվիս, պատմություն և օտար լեզուներ ուսումնասիրող ուսանողներին ներկայացվեց Եվրամիության կողմից իրականացվող «Meet your neighbour» ծրագիրը:
Նախաձեռնությունը նպատակ ունի ֆիլմերի երկխոսության միջոցով ծանոթացնել Շիրակի մարզի (Գյումրի) և Սամցխե- Ջավախեթիի (Բորժոմի) երիտասարդությանը այդ բնակավայրերի մշակույթին, կենցաղին և հոգևոր արժեքներին:
«Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի մասնագետները ուսանողներին մանրամասներ ներկայացրին ծրագրի էության, նպատակների, ժամկետների ու մասնակցության պայմանների մասին: