ՄԵՐ ՄԱՍԻՆ

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը ուսանողներին միավորող համալսարանական ինքնակառավարվող ստորաբաժանում է, որի նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հետազոտական գործունեության զարգացմանը:
ՈՒԳԸ-ի խնդիրներն ու գործունեության հիմնական ուղղություններն են`
• գիտական և կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների սատարում,
• ուսանողական գիտաժողովների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և գիտական-կրթական ուղղվածություն ունեցող այլ միջոցառումների կազմակերպում,
• ՇՊՀ-ի երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործում, նպաստում գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկմանը,
• ուսանողների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրատարակում համալսարանի ռեկտորատի աջակցությամբ,
• այլ բուհերի ՈՒԳԸ-ների, գիտական կենտրոնների հետ կապի հաստատում և համագործակցություն:
Շիրակի պետական համալսարանի ՈւԳԸ-ն հիմնադրվել է 1964 թ: Այն ղեկավարել են Հելբերտ Բարսեղյանը, Սերգո Հայրապետյանը, Աշոտ Աջամօղլյանը, Արշավիր Գասպարյանը, Լիլիթ Մարգարյանը, Ինեսա Շուխյանը, Բենիկ Վարդանյանը և ուրիշներ: 2016 թվականից ՈւԳԸ նախագահն է Քաջիկ Հարությունյանը:
Երկար տարիներ ՈւԳԸ-ի գործուն քայլերի շնորհիվ ՇՊՀ ուսանողները ակտիվորեն մասնակցում են թե՛ հարազատ բուհի պատերի ներքո, և թե՛ հանրապետության և Արցախի առաջատար բուհերում կազմակերպված բազմաթիվ ուսանողական գիտական միջոցառումներին: