ՀԵՏԱԶՈՏՈՂ

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ /ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ/ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման համար (հայցորդություն) կարող են դիմել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (հնգամյա կրթություն) կրթական աստիճան ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.

Դասիչ Մասնագիտություն
Ա.00.00 Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Է.00.00 Պատմական գիտություններ
Ժ.00.00 Բանասիրական գիտություններ
ԺԳ.00.00 Մանկավարժական գիտություններ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնում սույն թվականի  սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 30-ը՝ ժամը 1000 –1700:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
  2. անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո),
  3. ինքնակենսագրություն,
  4. երեք լուսանկար՝ 3×4 չափի,
  5. անձնական թերթիկ (տրամադրվում է տեղում),
  6. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և  պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  7. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում գիտական ռեֆերատ՝ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի հետ միասին,
  8. գիտական ղեկավարի գրավոր համաձայնություն գիտական ղեկավարման վերաբերյալ (նմուշը տրամադարվում է տեղում),
  9. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  10. քաղվածք համապատասխան ամբիոնի նիստի արձանագրությունից՝ եզրակացություն-երաշխավորությամբ:

 

Մանրամասների համար դիմել ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Էլ. հասցե. sci@shsu.am, shsu.science@gmail.com

Հեռ. (0312) 6 64 80,   (+374) 98 25 18 26