Աշխատանքային այցով ՇՊՀ-ում էր Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին

Աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Շիրակի մայր բուhի ռեկտոր Սահակ Մինասյանի ուղեկցությամբ դեսպանը շրջայց կատարեց համալսարանում, ծանոթացավ դահլիճի հեռավար ուսուցման հնարավորություններին, որոնք առաջիկայում կօգտագործվեն նաև ճապոներենի դասավանդման նպատակով:

Կլոր սեղանի շուրջ և ընդլայնված կազմով Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին Շիրակի մայր բուհում ճապոներենի դասավանդման արդեն իսկ գրանցված հաջողությունները, նախանշվեցին ուսումնագիտական բնագավառներում միջազգային համագործակցության շարունակման ու զարգացման նոր ուղիներ: